Մալայզիայում հրդեհի պատճառով երկու պատանու սպանության մեջ են մեղադրել
INTERNATIONAL NEWSՄալայզիայում երկու պատանու կանխամտածված հրդեհի պատճառով առաջացած սպանությունների մեջ են մեղադրել: AP-ն հաղորդում է, որ տղաները դիտավորյալ այրել են իսլամական գիշերօթիկ դպրոցը, որի հետեւանքով 23 մարդ է մահացել:
Պատանիները անչափահաս են, բայց դատախազը չի նշել նրանց տարիքը` ասելով, որ տարիքի պատճառով նրանք կարող են խուսափել մահապատժից:
Սեպտեմբերի 14-ին 7 պատանի է ձերբակալվել, որոնցից 2-ը նրանք են եղել: Տղաները շենքն այրել են՝ օգտագործշելով բենզին ու գազ: Արդյունքում զոհվել է 2 ուսուցիչ, 21 աշակերտ՝ 6-17 տարեկան:
Ոստիկանությունը հայտարարել է, որ կասկածյալները փորձել են վրեժ լուծել նրա համար, որ այդ դպրոցի աշակերտները ծաղրել են իրենց:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



