Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Նախագահների հանդիպումը հերթականը կլինի. առանց Արցախի նախագահի խնդրի լուծում չի կարող քննարկվել

INTERVIEW

Past.am-ը զրուցել է վերլուծաբան, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի հետ.

– Պարո՛ն Պողոսյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում են նախապատրաստում: Որքանո՞վ այն կողմերին բանակցային սեղանի շուրջ կբերի:

– Հանդիպման կայանալու հարցն ինձ համար դեռ պարզ չէ: Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ համանախագահներն այցելելու են տարածաշրջան և կքննարկվեն նաև այդ հանդիպման տեխնիկական հարցերը: Չգիտեմ՝ ինչ կքննարկվի, բայց Ադրբեջանը կարող է ամեն օր մի սադրանք անել և էլ որևէ բան քննարկելու իմաստ չլինի: Կգան, կգնան, բայց իմ պատկերացումներով որևէ լուրջ առաջընթացի խնդիր չի լինելու: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն ի՞նչ արդյունք տվեցին: Նման մի հանդիպում կլինի: Միգուցե փաթեթային ինչ–որ չափանիշների, վստահության մեխանիզմների առումով մի քանի բան քննարկեն, բայց չեմ պատկերացնում, որ դրանից հետո լուրջ զարգացումներ կլինեն:

Մեր գործողություններով էլ ցույց չենք տալիս, թե ինչ–որ խնդիրների լուծման ենք գնում՝ լավ գիտակցելով, որ մյուս կողմը դրան չի պատրաստվելու: Մենք զարկ ենք տալիս մեր անվտանգության ու պաշտպանության բարձրացմանը: Նախագահների հանդիպումը հերթականը կլինի: Իսկ առանց Արցախի նախագահի, խնդրի որևէ լուծում չի կարող քննարկվել:

– ՄԽ վերջին հայտարարությամբ ակնկալվեց, որ այդ հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության աճին: Չի բացառվել նաև քաղաքական կամքի դրսևորումը՝ խնդրի առանցքային հարցերի շուրջ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Այն տարբեր կողմերից մեկնաբանվեց՝ մինչև անգամ այն, որ հակամարտությունը փակուղու մեջ է: Ո՞րն է ՄԽ–ի ենթատեքստը:

– Հակամարտության լուծում ասելիս ի՞նչ ենք մենք պատկերացնում: Որ չկրակե՞ն, թե՝ Արցախը ստանում է իր կարգավիճակը, Արցախն ու Ադրբեջանն իրար ճանաչում են, դիվանագիտական հարաբերություններ են հաստատում, սահմանային ու տնտեսական հարցեր քննարկում: Օրինակ՝ Ադրբեջանի համար հակամարտության լուծումը տանկերով Երևան հասնելն է: Իսկ ի՞նչ ենք մենք հասկանում. ՄԽ նախագահները որոշել ու Մադրիդյան սկզբունքներով ինչ–որ ֆորմուլաներ են գրել, բայց էլի դրա հետ մեկտեղ չեն ասում, լավ՝ ի՞նչ է լինելու այդ հակամարտության լուծումը: Օդում գրված ինչ–որ բաներ են:

-Ինձ համար հակամարտության լուծումն այն է, որ հայկական շահերը պահպանված լինեն: Բացի այդ, որ Արցախը ճանաչվի, հաջորդ օրը հայտարարի, որ միանում է Հայաստանի հետ, միացումը կյանքի կոչվի ու մեր ունեցած սահմաններով տնտեսությունը զարգանա: Արդյո՞ք սա բոլորի պատկերացմամբ է հակամարտության լուծում:

ՄԽ վերջին հայտարարությունը միտված էր նրան, որ շուտով կգան տարածաշրջան, գործընթացը շարունակվում է: Բայց իրենք ինչպե՞ս են հակամարտության լուծում բերելու, երբ հայկական ու ադրբեջանական կողմերը մեկ տարուց ավելի է՝ չեն բանակցել՝ սպասելով, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Հասկանալի է, որ մեկ տարուց ավելի է, ոչինչ չի քննարկվել: Հիմա դա փակուղի է, թե ոչ, այլ խնդիր է ձևակերպման առումով: Միգուցե գործընթաց է, որում հենց նույն Ադրբեջանը, որը շատ չէր սիրում ստատուս քվոն, նպաստեց, որ այն պահպանվի բոլորի կողմից: Ինքն իր չսիրած բանն իր ձեռքով կյանքի կոչեց:

Եթե դա է իր նպատակը՝ շատ լավ, թող էլի չբանակցի: Այս վիճակը կմնա, կպահպանվի, իսկ ստատուս քվոյի վիճակը նույն ադրբեջանական գնահատականներով միայն և միայն ձեռնտու է հայկական կողմի ցանկություններին: Մեզ համար էլ՝ ի՞նչ է եղել, ժամանակ ենք շահել, որ մեր սխալներն ուղղենք: Ապրիլյան սրացումները որքան բացեր բացեցին: Բոլոր հարցերը լուծե՞լ ենք: Ինչո՞ւ ենք մենք վախենում նրանից, որ հենց հիմա պետք է նստենք ու ինչ–որ բան բանակցենք: Պետք չէ բանակցել, պետք է մեր բացերը փակել: Մեր տնային աշխատանքները կատարելու համար ժամանակ ենք շահել, բայց ընկել ենք ուրիշների դարդ ու ցավերի հետևից: Համանախագահները մի տեքստ են գրել, ինչը որևէ բան չի փոխելու: Չկա այն մարդը, ով կարող է գնալ Արցախ ու ասել՝ Դուք՝ աջ, Դուք՝ ձախ: Իսկ եթե դա գիտենք, ապա հանգիստ պետք է մեր տնային աշխատանքներն անենք:

Աննա Բադալյան

Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”