Թբիլիսիում եղանակի վատթարացում է սպասվում. Փրկարարներին տարհանում են Վերե կիրճից
INTERNATIONAL NEWSԹբիլիսիում եղանակի վատթարացում է սպասվում, ուստի մարդկանց տարհանում են Վերե կիրճից, որտեղ մաքրման աշխատանքներ էին իրականացնում ոչ միայն պաշտոնական կառույցները, այլեւ կամավորները։ Այդ մասին հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից։
«Մենք եղանակի վատթարացում ենք սպասում, եւ անվտանգության համար նման որոշում է կայացվել»,- նշել է քաղաքապետարանի աշխատակիցը։
Հունիսի 14-ին կիրճում գտնվող բազմաթիվ տներ եւ Թամազ Էլիզբարաշվիլիի շների կացարանը ոչնչացվել էին։
Հեղեղվել էր նաեւ Հերոսներ հրապարակում գտնվող գազնաանոցը, կենտրոնական փողոցներն ու վնասվել էին ենթակառուցվածքները։ Վերջին տվյալներով, զոհվել էր 17 մարդ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



