Ավելի քան 200 ադրբեջանցի փախել է երկրից ու ձերբակալվել Թուրքիայի սահմանին
INTERNATIONAL NEWSԻնչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, նախորդ օրը թուրքական Չորում քաղաքում ոստիկանները մի մեծ բեռնատար ավտոմեքենա են կանգնեցրել: Վարորդն անմիջապես փախուստի է դիմել:
Ավտոմեքենայում հայտնաբերվել է 214 մարդ, ովքեր անօրինական խախտել են Թուրքիայի սահմանը: Նրանց մեծամասնությունը Ադրբեջանի քաղաքացիներ են, ովքեր փորձել են փախչել Ալիևի ռեժիմից:
Փախստականների մեջ եղել են նաև մի քանի Աֆղանստանի քաղաքացիներ: Ադրբեջանցիների մի մասին հաջողվել է փախչել: Նախնական տվյալներով փախստականների մեջ 1 երեխա և 24 կին է եղել:
Ալիևը ՄԱԿ–ում իր ելույթի մեջ փողհարում էր լուսավոր և երջանիկ, խիստ դեմոկրատական Ադրբեջանի մասին, սակայն, պարզվում է՝ ադրբեջանական նավթը, որից մի քանի կլաններ են օգտվում, չի փրկում երկրի տնտեսական ծանր վիճակը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



