Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Աֆղանստանում նոր զարգացումներ են սպասվում

INTERNATIONAL NEWS

Past.am   Մեր ընթերցողին արդեն տեղեկացրել էինք այն մասին, որ սեպտեմբերի 27–ին, ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի և ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի՝ Աֆղանստանի մայրաքաղաք ժամանելուց հետո, անհայտ ահաբեկիչները շուրջ 20 հրթիռ էին արձակել Քաբուլի միջազգային օդանավակայանի ուղղությամբ: Ճիշտ է՝ բարձրաստիճան պաշտոնյաները հասցրել էին արդեն հեռանալ օդանավակայանից և անձնակազմի ու քաղաքացիական անձանց արագ տարհանման պարագայում Քաբուլը խուսափեց նոր զոհերից: Բայց փաստն ինքնին այնքան արտառոց էր, որ շատերն էին փորձում հասկանալ, թե ով կարող էր նախ՝ Մետիսի ու Սթոլթենբերգի չպլանավորված այցի մասին նախապես իմանալ, եթե նույնիսկ Աֆղանստանի ղեկավարությունն է վերջին պահին այդ մասին իմացել, և հետո՝ ովքե՞ր և ի՞նչ խնդիր էին փորձում այդկերպ լուծել ահաբեկչության հեղինակները:

Չնայած երեկ հայտնի դարձավ, որ հարձակման պատասխանատվությունը միանգամից երկու խմբավորում են ստանձնել՝ Թալիբանն ու ԴԱԻՇ–ը, փորձագետները համոզված են, որ ԴԱԻՇ–ն իր հայտարարությամբ փորձում է սոսկ սեփական վարկը բարձրացնել: Այլ կերպ ասած՝ ահաբեկչության հեղինակը Թալիբանն է թեկուզ միայն այն պատճառով, որ, պարզվում է, նախապես էր իր կողմից վերահսկվող կայքերից մեկում այդ մասին տեղեկացրել: Բացի այդ, հաշվի է առնվում նաև հրթիռներ նետելու՝ Թալիբանի մեծ փորձը, Աֆղանստանում ԴԱԻՇ–ի թուլացման փաստը, և, ըստ այդմ, հաստատված է համարվում վարկածը, որ ահաբեկչության հեղինակը Թալիբանն է: Ինչպես երևում է՝ Պենտագոնի և ՆԱՏՕ–ի ղեկավարություններն էլ են այս մտքին հանգել, եթե Աֆղանստանի բանակին աջակցություն ցուցաբերող ԱՄՆ ռազմաօդային ուժերը որոշել են հարվածել գրոհայիններին, որից, ցավոք, նաև չորս տասնյակ խաղաղ քաղաքացիներ են զոհվել: Համենայնդեպս, ՆԱՏՕ–ի «Վճռական աջակցություն» առաքելությունը չի հերքել փաստը և հավելյալ տեղեկություն է տրամադրել այն մասին, որ բուն ահաբեկչական գործողությունից հետո անգամ գրոհայինները օդանավակայանին հարող տարածքում ականանետեր են գործի դրել, մահապարտի գոտիներ պայթեցրել՝ խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործելով: Գալով Մետիսի և Սթոլթենբերգի այցին՝ հարկ է նշել, որ նրանք Քաբուլ են ժամանել տեղի իշխանությունների հետ բանակցելու և կառավարությանը ԱՄՆ–ՆԱՏՕ նոր ռազմավարությանը ծանոթացնելու նպատակով, ինչի մասին ԱՄՆ նախագահը դեռ օգոստոսի 21–ին էր խոսել: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Պենտագոնի ղեկավարն ու ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը նաև լրագրողներին են ընդհանուր գծերով ներկայացրել նոր պլանը՝ շեշտը դնելով հիմնականում Աֆղանստանում ամերիկյան կոնտինգենտի համալրման, առավել անհաշտ հակաահաբեկչական պայքար ծավալելու և հետայսու՝ ավելի փակ գործելու խնդիրների վրա: Բանախոսները նաև տեղեկացրել են, որ այսուհետ ԱՄՆ–ն որևէ կոնկրետ տեղեկություն չի հրապարակի ոչ իր զինուժի թվակազմի, ո՛չ վարվող օպերացիաների ժամկետների, ո՛չ էլ նպատակների վերաբերյալ: Եվ եթե նույնիսկ որևէ մեկին թվա, թե նոր ռազմավարությունը ռազմավարություն է ոչնչի մասին, որովհետև ոչինչ չի հայտնվում դրա մասին, միևնույն է, Պենտագոնն ու ՆԱՏՕ–ն չեն մտահոգվի: Կարևորը՝ Թալիբանին ճնշելն է, որին նախագահ Թրամփը փորձում է հնարավոր բոլոր միջոցներով հասնել: Օրինակ՝ փակել նրա քաթարյան ներկայացուցչությունը, որ Դոհայում ԱՄՆ թողտվությամբ էր բացվել 2013–ին, և էքսնախագահ Բարաք Օբաման էլ ակնարկել էր, թե իրենք այդ քայլն ահաբեկչությունից հրաժարվելու, աշխարհի հետ քաղաքակիրթ զրույց ծավալելու և Ալ–Քաիդայից անջատվելու փորձ են նկատում: Թրամփն, այսինքն, համոզված է, որ Թալիբանը երբեք խելքի չի գա և, ինչպես երևում է, ամերիկյան զորքերը Աֆղանստանից հանելու նախընտրական խոստման փոխարեն որոշել է մեկ այլ պլան իրագործել՝ նոր ու առավել թեժ պայքար ծավալելով Աֆղանստանում: Այնպես որ, գեներալ Մետիսի և Սթոլթենբերգի դեմ ահաբեկչական փորձը պիտի ոչ թե անիմաստ ակցիա, այլ որպես Թալիբանի պատասխան ուղերձ ընկալել ԱՄՆ նոր ռազմավարությանը:

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia