Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ոչ-ոքի խաղաց Իրանի ընտրանու հետ
SPORTՀայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Իրանի տարիքակից ընտրանու հետ: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:
Հանդիպման մեկնարկից 12 րոպե անց հյուրերը բացել են խաղի հաշիվը:
26-րդ րոպեին Արմեն Նահապետյանը հավասարեցրել է հաշիվը:
64-րդ րոպեին արդեն մեր ֆուտբոլիստներն են առաջ անցել հաշվի մեջ. գոլ է խփել Կարեն Մելքոնյանը:
Արտակ Օսեյանի գլխավորած ընտրանին չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը՝ գոլ ընդունելով խաղի ավարտից 85 րոպե առաջ:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ Մ19 ազգային թիմերը ևս մեկ ընկերական խաղ էին անցկացրել. նվազագույն հաշվով հաղթել էին հյուրերը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



