ԱՄՆ-ն խստացրել է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ
INTERNATIONAL NEWSՆոր սահմանափակումների համաձայն կրճատվում են այն ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկավորման ժամկետները, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ԱՄՆ ֆիննախարարությունից նշել են, որ ԱՄՆ ֆիննախի գանձապետարանի արտաքին ակտիվների վարչությունը փոփոխությունը սահմանում է՝ կապված ռուս-ուկրաինական հարցի հետ:
Միաժամանակ նշվում է, որ փոփոխությունները սահմանվել են «Եվրոպայում և Եվրասիայում ռուսական ազդեցության դեմ պայքարի մասին» օրենքի համաձայն:
Փոփոխությունների համաձայն պատժամիջոցների տակ հայտնված անձանց ֆինանսավորում տրամադրել կամ այլ դրամական գործարք կատարել թույլատրվում է 14 օրով ժամկետից ով ավելի երկար: Նախկինում այդ ժամկետը 30 օր էր:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2017-ի նոյեմբերի 28-ից:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



