Մակքեյնը կոչ է արել Թրամփին Մոսկվայի դեմ պատժամիջոցների «ամբողջական իրագործումն» ապահովող միջոցներ ձեռնարկել
INTERNATIONAL NEWSԱմերիկյան սենատորներ Ջոն Մակքեյնը և Բեն Քարդինը համոզում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվայի դեմ պատժամիջոցների «ամբողջական կատարումն» ապահովող միջոցներ ձեռնարկել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Hill-ը:
Սենատորները Սպիտակ տուն նամակ են ուղարկել, որում հիշեցվում է պատժամիջոցների մասին օրենքի իրագործման տարբերակը հստակեցնելու անհրաժեշտության մասին:
Նրանք հավելել են նաև այն, որ Թրամփը պետք է ապահովի պատժամիջոցների ամբողջական իրագործումը և այդ հարցերում համագործակցի նաև եվրոպական դաշնակիցների հետ:
Օգոստոս ամսին ԱՄՆ-ի նախագահը օրենք է ստորագրել, որով նախատեսվում է ընդլայնել Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցներ:
Նշվում է, որ նախագահի աշխատակազմը վերջնական փաստաթուղթը պետք է հրապարակի հոկտեմբերի սկզբին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



