Կատալոնիայում ոստիկանությունը հանրաքվեից առաջ 1300 ընտրատեղամաս է փակել
INTERNATIONAL NEWSԿատալոնիայում ոստիկանությունը փակել է 1300 դպրոց, որոնք հոկտեմբերի 1-ին նախատեսված անկախության հանրաքվեի ժամանակ պետք է տեղամասեր լինեին: Այդ մասին լրագրողներին է հայտնել Կատալոնիայում Իսպանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Էնրիկ Մելոն, հաղորդում է «Ռիա Նովոստին»:
«2 315 դպրոցներից 1300-ը փակվել են ոստիկանության կողմից: Դրանցից միայն 163-ում կան մարդիկ, որոնք սպորտով են զբաղվում, եւ այլ զբաղմունքերով: Նրանց բոլորին զգուշացրել են, որ կիրակի՝ մինչեւ 06.00-ն, նրանք պետք է դուրս գան շենքից», - ասել է Իսպանիայի կառավարության ներկայացուցիչը:
Նա պարզաբանել է, որ «փակ» նշանակում է, որ տեղական կատալոնական ոստիկանությունը շենքերը կնքել է այն նշաններով, որոնք արգելում են մուտքն այնտեղ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



