7-ամյա երեխային վրաերթի են ենթարկել. Վերջինս կոտրվածք է ստացել՝ աննշան տեղաշարժով
SOCIETYՍեպտեմբերի 26-ին՝ ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ մեծ ոլոքի դիստալ ծայրի կոտրվածք աննշան տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2010 թ. ծնված Վիկտորյա Մ.-ն, որը հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Աշտարակի բաժնի անչափահասների գործերով բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այգեպատ գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկան, ինչի հետևանքով վերջինս ստացել է նշված վնասվածքը:
Կատարվում է հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



