Իրանը վառելիքի էմբարգո է հայտարարել Իրաքյան Քրդստանի նկատմամբ
INTERNATIONAL NEWSԹեհրանն արգելել է վառելիքի և քսանյութերի ներկրումն ու արտահանումը Իրաքյան Քրդստանի քաղաքներ և բնակավայրեր: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով իրանական աղբյուրը:
«Միջազգային տրանսպորտային ընկերություններին և վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել վառելիքի և քսանյութերի տեղափոխումից քրդական տարածաշրջան մինչև հետագա հրահանգներ ստանալը», - ասվում է Իրանի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ:
Փաստաթուղթը հրապարակվել է սեպտեմբերի 27-ին: Գերատեսչությունն այն ուղարկել է տարբեր տրանսպորտային ընկերությունների ու կազմակերպությունների:
Նման որոշում Իրանը կայացրել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումից հետո, որի արդյունքով՝ բնակիչների 92 տոկոսից ավելին կողմ է քվեարկել անկախությանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



