Հռոմի պապը իտալացի քաղաքապետներին կոչ է արել «ընդարձակել հրապարակները» փախստականներին ընդունելու համար
INTERNATIONAL NEWSՀռոմի Ֆրանցիսկոս պապն իտալացի քաղաքապետներին կոչ է արել կրկնապատկել Իտալիա ժամանած փախստականների ինտեգրմանն ուղղված ջանքերը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նման կոչով քահանայապետը հանդես է եկել քաղաքապետների հետ շաբաթօրյա հանդիպման ժամանակ: Ֆրանցիսկոս պապը նշել է, որ հասկանում է բոլոր դժվարությունները, որոնց բախվում են քաղաքային իշխանությունները, և այդ պատճառով կոչ է արել նոր մարտավարություն կյանքի կոչել, որի նպատակն է երկիր ժամանած մարդկանց փոթոցում չթողնել:
«Խոսքը բարձրահարկ աշտարակների կառուցման մասին չէ, այլ հրապարակների ընդարձակման», - ընդգծել է Հռոմի պապը:
Օրեր առաջ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կոչով դիմել էր միջազգային հանրությանը՝ խնդրելով «փախստականներին գրկաբաց ընդունել»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



