Ողբերգական վթար Բաղրամյան պողոտայում. վարորդը տեղում մահացել է
SOCIETYՍեպտեմբերի 30-ին, ժամը 02:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 49 շենքի մոտակայքում բախվել են «Renault Logan» մակնիշի 535 LD 61 (վարորդ՝ 1951 թ. ծնված Ա. Ա.) և «BMW 316» մակնիշի 82 AA 028 (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Ե.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. վարորդը տեղում մահացել է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



