Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Կասկածելի որակ ունեցող գազի բալոնները շատ շուտով հնարավոր չի լինի լիցքավորել

SOCIETY

Էկոնոմիկայի նախկին նախարարի առաջարկով, նախարարության ենթակայությամբ գործող Շուկայի վերահսկողության տեսչության լուծարման շարժառիթները թեև այդպես էլ չմեկնաբանվեցին նախորդ կառավարության անդամների կողմից, սակայն դրա հետևանքով ոլորտում առկա խնդիրները, մեղմ ասած՝ բազմապատկվեցին: Ու չնայած նոր կառավարությունը նախորդի այս սխալը ուղղեց, բայց մեկ տարվա դադարը բավականին վնաս պատճառեց թե՛ տնտեսվարողներին ու թե՛ սպառողներին: Տեսչության լուծարումից ու նոր տեսչական մարմնի ձևավորումից հետո, կառույցը վերջին շրջանում լայնամասշտաբ ստուգումներ է իրականացրել և բավականին խնդիրներ արձանագրել: Դրանց մի մասը մոտ ապագայում իրենց արմատական լուծումները կստանան, մյուսները կսպասեն իրենց հերթին:

Ի դեպ, տեսչական մարմնի որդեգրած սկզբունքի համաձայն սկզբում տնտեսվարողներն իրազեկվում են, մանրամասն տեղեկանում իրենց իրավունքների և պարտականությունների մասին: Տրվում է ժամանակ խախտումները վերացնելու համար, որից հետո արդեն, տեսչական մարմինը սկսում է կոշտ քայլեր կիրառել: Այսինքն, տնտեսվարողներն իրազեկման փուլն անցնելուց հետո դառնում են օրինախախտներ և օրենքով սահմանված կարգով ենթարկվում վարչական պատասխանատվության:

Եվ այսպես, ս. թ. օգոստոսի 1–ի դրությամբ տարբեր ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքում նշանակված տուգանքների չափը կազմել է մոտ 9,3 մլն դրամ, որից այս պահին արդեն պետբյուջե է փոխանցվել մոտ 5,6 մլն դրամը: Ստուգվել է 107 ընկերություն, 21 ԱԳԼՃԿ, 65 բենզալցակայան:

Թեժ գծով ստացված ահազանգերը եղել են 113–ը, որից 26–ը ոչ պարենային արտադրանքի գծով: Ահազանգերի 80%–ը վերաբերել են ապրանքի հետ վերադարձին, իսկ տեսչության կողմից 65 տնտեսվարող սուբյեկտների բենզալցակայաններում իրականացված ստուգումների արդյունքներն ամենացնցողն են եղել:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը Past.am-ի հետ զրույցում անդրադառնալով բենզալցակայաններում իրականացված ստուգումներին, նշեց, որ դրանց 70%–ն աշխատում են չափագիտական տեխնիկական կանոնակարգերի խախտումներով: Բենզինի շուկայում արձանագրված ամենամեծ խախտումը չափագիտական և որակական խախտումներն են եղել: Այսինքն, բենզալցակայանները վառելիքը վաճառել են առանց մակնշման, թերլցմամբ, բենզինի որակն էլ չի համապատասխանել տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

«Սա միակ ոլորտն է, որտեղ խոշոր ներկրողների մոտ խախտումներ գրեթե չկան, բայց բենզինի շուկայում գործող մանրավաճառները գերշահույթ ստանալու համար որոշ նյութեր են խառնում վառելիքին՝ ավելացնելով վառելիքի տեսակարար կշիռը»,– ասաց Լ. Խալիկյանը:

Ըստ նրա, բենզինի որակը կտրուկ վատանում է մանրածախ շուկայի «թեթև ձեռքով», քանի որ ներկրմամբ զբաղվող խոշոր կազմակերպությունները քիչ են և ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց իմիջին: Ստացվում է, որ բենզինի մանրածախ շուկայի խաղացողներն են վառելիքի որակը փչացնելով զբաղվում, որն անշուշտ խոսակցության բոլորովին այլ թեմա է: Իսկ հիմա՝ բենզալցակայաններում իրականացված ստուգման արդյունքների մասին:

Ստուգման ենթարկված մոտ 65 կազմակերպությունում տիրող իրավիճակն ինչ–որ չափով հնարավոր եղել է կանոնակարգել: Բենզալցակայաններից բացի խնդիրներ եղել են նաև ԱԳԼՃԿ–ներում, որոնք սակայն, շուտով կմնան անցյալում:

«Գազալցակայանների 90%–ից ավելին լիցքավորումը կատարում են սահմանվածից նկատելիորեն բարձր ճնշումով: Այս խնդիրը շատ շուտով արմատապես կլուծվի և շատ մոտ ապագայում այլևս գազալցակայանները չեն կարողանա ճնշման խախտումով գազի լիցքավորում իրականացնել: Փորձում ենք հասնել նրան, որ երբ ԱԳԼՃԿ–ներում գազի ճնշումը սահմանվածից ավելին լինի, ապա ստեղծվող համակարգն ավտոմատ կերպով ֆիքսի, ինչը տեսանելի է լինելու թե՛ ԱԻՆ–ի և թե՛ մեզ մոտ: Արդյունքում տվյալ ԱԳԼՃԿ–ն վարչական տուգանքի կենթարկվի»,– ասաց Լ. Խալիկյանը:

Հույս կա, որ նորամուծությունը թույլ կտա խնդիրն արմատապես լուծել: Խախտումը, ողջ հանրապետության մասշտաբով, անկախ օնլայն կապ ունենալու էլ, տեսանելի կլինի նշված կառույցներում և տվյալ ԱԳԼՃԿ–ի աշխատանքն ավտոմատ կդադարեցվի: Բայց, ըստ Լ. Խալիկյանի, սա խնդրի մի մասն է, կա նաև այլ խնդիր, որը պակաս կարևոր չէ: Խոսքը գազով շահագործվող ավտոմեքենաների բալոնների որակի մասին է, քանի որ պարզ չէ, թե դրանք որ դարի են, ում կողմից են տեղադրվել և վերջին անգամ երբ են փորձարկում անցել: Նման անհայտ պարամետրեր ունեցող գազաբալոնները ոչ միայն վտանգավոր են, այլև գործող ռումբեր են, կարող են մի օր չդիմանալ նույնիսկ թույլատրելի ճնշմանը և պայթել:

«Մենք ունենք հավատարմագրված կազմակերպություններ, որոնք իրականացնում են գազի բալոնի փորձաքննություն, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տվյալ կազմակերպություններ դիմողները բավականին քիչ են: Օրենսդրական փոփոխությունների շրջանակներում գազալիցքավորման կայաններն այլևս իրավասու չեն լինի լիցքավորելու փորձաքննություն չանցած գազաբալոնները»,– հավաստիացրեց Լ. Խալիկյանը:

Արձանագրենք նաև, որ նախորդ տարիներին այս խնդրին մատերի արանքով նայելու պատճառով բազմաթիվ դժբախտ դեպքեր եղան, նույնիսկ մարդիկ մահացան: Բայց հույս կա գոնե, որ նոր օրենքի ընդունումից հետո ոլորտում շատ հարցեր արմատապես կլուծվեն և կմնան անցյալում:

Արմինե Գրիգորյան

 

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded