Երևանյան հաճելի զբոսանք «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ
SOCIETYԵրևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրով տարվա ընթացքում իրականացվում են տարաբնույթ սոցիալական նշանակության նախագծեր: Դրանցից հերթականը Տարեցների միջազգային օրվա առթիվ էր:
Հոկտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը շուրջ 50 տարեց երևանցիների համար «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով կազմակերպել էր տոնական զբոսանք մայրաքաղաքի տեսարժան վայրերով: Ծրագիրն իրականացվել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ:
Ավագ սերնդի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել հաճելի անակնկալի և իրենց նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



