Վիգեն Սարգսյանը հերքում է իր և Մովսես Հակոբյանի լարված հարաբերությունների մասին լուրերը
POLITICSՀայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե լարված հարաբերություններ ունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ: Հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ ցանկացած պաշտոնյա նշանակման պահից ենթադրվում է, որ մի օր պետք է լքի իր պաշտոնը, բայց երբ խոսքը վերաբերում է զինված ուժերին և բանակին, ցանկալի է զերծ մնալ հորինված պատմություններից:
«Այդ հորինված պատմություններն անառողջ մթնոլորտ են ձևավորում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց նախարարը:
Նա հավելեց, որ ինքը շատ հարգում է խոսքի ազատությունը, սակայն նշեց, որ նախարարի պաշտոնի նկարագության մեջ չի մտնում ֆանտազիաներ մեկնաբանելը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



