Տարեցների միջազգային օրվա առթիվ 100 և բարձր տարիքի երևանցիներին հանձնվել են նվերներ
SOCIETYՏարեցների միջազգային օրվա առիթով, ինչպես նաև մայրաքաղաքի ծննդյան 2799-ամյակին ընդառաջ, քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչներն այցելել են 100 և ավելի բարձր տարիքի երևանցիների բնակարաններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավանդույթի համաձայն նրանք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել են մայրաքաղաքի տարեց բնակիչներին Տարեցների միջազգային օրվա առիթով, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն և հանձնել նվերներ:
Նշենք նաև, որ մայրաքաղաքում բնակվում է 100 և ավելի տարիք ունեցող 23 երևանցի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



