Լաս Վեգասում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 58-ի, վիրավորներից 150–ի վիճակը ծայրահեղ ծանր է
INTERNATIONAL NEWSԼաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 58-ի, այս մասին գրում է abcnews.go.com -ը:
Նշվում է, որ քաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել 515 տուժած, տեղի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին շտապել մոտակա հիվանդանոցներ և արյուն հանձնել՝ տուժածներին օգնելու համար:
Հայտնի է, որ 515 վիրավորներից 150-ի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում քանթրի ոճի երաժշտության համերգի ժամանակ այցելուների ուղղությամբ կրակ բացած և ավելի քան տասնյակ մարդկանց սպանած անձն ինքնասպան է եղել մինչ ոստիկանության ժամանելն իր հյուրանոցային համար:
Հայտնի է նաև, որ մարդկանց ուղղությամբ կրակ բացած անձը տեղի բնակիչ 64-ամյա Սթիվեն Փեդդոքն է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



