Արթուր Ոսկանյան. Ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակի պատճառով չէինք կարող ավելի արագ խաղալ
SPORTԵվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի հերթական տուրում Ջիբրալթարին հաղթելուց հետո Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը խոսել է հանդիպման մասին:
«Գոլային պահեր ունեցանք խաղային դիրքերից, չստացվեց, մեզ մոտ ստանդարտներն այսօր ավելի վտանգավոր էին: Դրա գլխավոր պատճառն այն է, որ ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակը չի համապատասխանում բարձր արագությամբ խաղալուն:
Այսօր պետք է ավելի արագ փոխանցումներ կատարեինք: Դա գալիս է թե առաջնությունից, թե անհատներից: Որակյալ խաղացողներ ունենք, սակայն, առաջնությունում խաղալու համար: Երբ մրցակիցդ ամբողջ թիմով պաշտպանվում է, պետք է ավելի արագ գործես, ճիշտ կողմնորոշվես, չկորցնես հարվածի պահը:
Ուսումնասիրել էինք Ջիբրալթարի խաղը, գիտեինք, որ բաց գոտիներ են թողնում, այդ պատճառով երկար փոխանցումների մարտավարություն էինք ընտրել:
Ավստրիայի հետ խաղին կորուստով ենք մոտենալու, մեր կենտրոնական պաշտպան Հայկ Սարգսյանը դեղին քարտ է ստացել և բաց է թողնելու առաջիկա հանդիպումը: Գրիգոր Աղեկյանը շատ լավ հանդիպում անցկացրեց, ինչ-որ թիմին պետք էր արեց՝ բացի գոլ խփելուց:
Հայկ Գալստյանը երեկ է միայն միացել մեզ, երկու օր առաջ էր հանդիպում անցկացրել, այդ պատճառով որոշել էինք նրան երկրորդ խաղակեսում դաշտ դուրս բերել:
Ավստրիայի դեմ խաղում պետք է ավելի ուշադիր գործենք պաշտպանությունում, արագ գործենք և փորձենք օգտագործել ազատ գոտիները»,- ասել է Ոսկանյանը: