Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին

SOCIETY

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ողջունելով հյուրերին՝ վարչապետ Կարապետյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանը բավական ակտիվ զարգացումների տարի է ունեցել, և դրանից անմասն չեն մնացել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները: Ավարտել ենք բանակցությունները և նախաստորագրել ենք նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կստորագրվի Բրյուսելում: Արևելյան գործընկերությունը՝ որպես բազմակողմ համագործակցության ձևաչափ, փոխլրացնում է ԵՄ հետ մեր երկկողմ հարաբերությունները: Նախորդ տարիներին մեզ հաջողվել է տեսանելի արդյունքներ արձանագրել նաև գործընկերության ոլորտային ուղղություններով, և մենք ակնկալիքներ ունենք հատկապես գալիք գագաթնաժողովից»: Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում մի շարք ոլորտներում կատարված աշխատանքներին և ծրագրերին գոհունակություն հայտնել արձանագրված ընթացիկ արդյունքների կապակցությամբ և կարևորել գործակցության շարունակականությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանը արդյունավետ և կառուցողական է գնահատել ԵՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ աշխատանքը:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, կարևորելով Հայաստանի հետ գործընկերության շարունակումը, նշել է. «Կարծում եմ, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ դեպի առաջ մեծ քայլ կկատարենք, որից հետո մեր ձեռքերում կլինի այդ համաձայնագրում նախատեսված հնարավորությունների օգտագործումը: Տվյալ համաձայնագրի նշանակությունը չի սահմանափակվում մեր երկկողմ հարաբերություններով. առաջին անգամ է, որ կարողանում ենք պայմանագրային դաշտ, համաձայնագիր ունենալ մի պետության հետ, որը միաժամանակ նաև Եվրասիական տնտեսական միության անդամ է:  Դա օրինակելի մոդել կարող է լինել այլ երկրների համար»:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել տնտեսական, ՓՄՁ, ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի, ավիացիայի, վիզաների ազատականացման, կրթության, մշակույթի, քաղաքացիական հասարակության կայացման և մի շարք այլ ուղղություններով համագործակցությունը շարունակելու հեռանկարներին: Տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից կառավարության ղեկավարը կարևորել է ԵՄ GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի շարունակականության ապահովումը։

Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունները՝ նշելով, որ այն բարեփոխումներ է նախատեսում բոլոր բնագավառներում ու առաջին հերթին ուղղված է նաև մտածելակերպի փոփոխությանը, կառավարման նոր մշակույթի ներդրմանը և հասարակության հետ գործուն հետադարձ կապի ապահովմանը: Յոհաննես Հանը հավակնոտ է համարել կառավարության ծրագիրը՝ նշելով, որ ԵՄ-ն պատրաստակամ է քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում օժանդակության հնարավորությունները:

 

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee