Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ռուսաց լեզվի հայեցակարգը վերևից եկած հրահանգ է՝ ՌԴ-ին հաճոյանալու համար, ՌԴ-ն ինքը չի պնդում. Ավետիք Իշխանյան

POLITICS

Ունենալ անկախության բոլոր ատրիբուտները և նման հայեցակարգ դնել շրջանառության մեջ, արդեն իսկ «նոնսենս» է. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ռուսաց լեզվի հայեցակարգին:

«Անհասկանալի կլիներ որևէ քաղաքակիրթ պետություն, որտեղ կարող էր ընդհանրապես նման հայեցակարգ իշխանության մտքով անցնել: Մենք դեռևս դուրս չենք եկել խորհրդային կաղապարից, և համարում ենք, որ դեռ մեկ երկրի մաս ենք կազմում, չնայած դեռ այն ժամանակ խորհրդային կազմի մեջ այդ մենք էինք տրվում ռուսականացմանը, ոչ թե Վրաստանը կամ Մերձբալթյան հանրապետությունները: Ըստ էության՝ հպատակի հոգեբանություն է, և այդ հայեցակարգն էլ հպատակի հոգեբանությամբ հայեցակարգ է»,-ասաց նա:

Իշխանյանի համոզմամբ՝ խնդիրը միայն Կրթության նախարարությանը չէ: 

«ՀՀ-ում որևէ գերատեսչություն չկա, որ ինքնուրույն գործի, սա վերևից եկած հրահանգ է՝ ՌԴ-ին հաճոյանալու համար: Ես համոզված եմ, որ ՌԴ-ն, իհարկե, կցանկանա, որ այդպես լինի, բայց նա չի պնդում: Դա մենք ենք ավելի շատ ցույց տալիս, և որի արդյունքը լինելու է ՀՀ-ի նկատմամբ ոչ թե հարգանքը, այլ արհամարհանքը»,-ասաց նա:

Ավետիք Իշխանյանը խորհուրդ է տալիս մինչև նման հայեցակարգերի մշակումը նախ բարելավել Հայաստանում կրթության մակարդակը և որակը, որը, ըստ նրա, ողբալի վիճակում է: 

«Պետք է կրթության որակի բարելավման ընդհանուր հայեցակարգ լինի»,-ասաց նա և ներկայացրեց, թե ինչ շեշտադրումներ պետք է արվեն այդտեղ:

«Առաջին հերթին դպրոցները պետք է ապաքաղաքականացվեն, և դառնան իսկապես կրթության օջախ, երկրորդ՝ դպրոցներում աշակերտները ոչ թե պետք է սերտեն դասերը, այլ մտածել սովորեն, քննադատական միտք ունենան և կարողանան ստեղծագործել, և այդ նպատակին հասնելու համար պետք է հսկայական բարեփոխումներ անել, ինչպես դպրոցներում, այնպես էլ ուսուցիչներ պատրաստող բուհերում»,-ասաց նա:

Ըստ Իշխանյանի՝ բոլոր առարկաների հետ կապված պետք է լինի նոր մոտեցում, այդ թվում՝ նաև լեզուների:

«Իհարկե ցանկալի կլիներ, որ ՀՀ-ում դպրոց ավարտողը ոչ միայն տարբեր առարկաների տիրապետեր, այլ առնվազն լավ հայերենից բացի լավ սովորեր օտար լեզուներ: Այդ լեզուների մեջ կարող է լինել նաև ռուսերենը, բայց դա չի նշանակում, որ պետք է հատուկ հայեցակարգ ռուսերենի հետ կապված»,-ասաց նա:

Ավետիք Իշխանյանը հասցրել է ծանոթանալ հայեցակարգի հետ, որտեղ ըստ նրա, բավական «տհաճ դրույթներ կան»:

«Որոշ առարկաներ պետք է անցնել ռուսերենով, դասարաններ լինեն ռուսերենով և այլն։ Սա անկախ պետության համար, որտեղ հռչակված է, որ պետական լեզուն հայերենն է, մեղմ ասած ամոթալի է և ի վերջո ՀՀ սահմանադրությանը հակասող»,-ասաց նա:

Հելսինկյան կոմիտեի նախագահը հիշեց, անկախության ընդունումից հետո հասկացան, որ լեզուն անվտանգության առաջնային հարցերից է, ստեղծվեց «Մաշտոց» կոմիտեն: 

«Այն ժամանակ այդ ոգևորության ալիքի վրա նաև «Մաշտոց» կոմիտեի միավորման ջանքերով դպրոցները վերափոխվեցին, հայ երեխաները սկսեցին հաճախել հայկական դպրոցներ, ինչպես նաև ընդունվեց «Լեզվի մասին» օրենքը: Բայց հետագայում արդեն կրկին լեզուն պաշտպանելու խնդիրը փաստորեն առաջացավ, ինչպես մի այսպիսի խաղալիք կա՝ ռուսներն ասում են «Վանկա-սանկա», հայերեն ասում են՝ «Կոստան-նստան»: Դա հետ եկավ իր տեղը, որովհետև հոգեբանություն չփոխվեց: Լեզվի տեսչությունը, որը այդ պետական քաղաքականությունը պետք է իրականացներ, ձևական բնույթ կրեց և լուծարեցին, փոխանակ կատարելագործելու, որ նորմալ աշխատեն: Սա է մեր իրականությունը»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե պարզաբանում են, որ ռուսաց լեզվի հայեցակարգի պահանջարկ կա, Իշխանյանը հակադարձեց. «Միշտ չէ, որ պահանջարկի հետևից պետք է ընկնել:  Ենթադրենք՝ պահանջարկ կա, որ մահապատժը վերականգնվի և իրականացվի Հանրապետության հրապարակում՝ բոլորի աչքի առաջ կախելով. գուցե նման պահանջարկ էլ կա, ուրեմն գնանք դրա հետևի՞ց»: 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns