Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Հայկական սփյուռքի ալգորիթմը. Ներկայացվեց Հրանուշ Հակոբյանի «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գիրքը

SOCIETY

«Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գրքում ներկայացված է ոչ միայն սփյուռքի պատմությունը, այլ նաև կանխատեսումներ՝ սփյուռքի ապագայի վերաբերյալ: Հրանուշ Հակոբյանի այս գիրքն ունի նաև գիտագործնական նշանակություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 2-ին մենագրության շնորհանդեսին նման կարծիք հայտնեցին ոլորտի ներկայացուցիչները:

«Հրանուշ Հակոբյանը կարողացավ ամբողջացնել և հանրությանը ներկայացնել սփյուռքը՝ անցած ուղիով, խնդիրներով: Գիրքը լրջագույն աշխատություն է սփյուռքի պատմության վերաբերյալ:  Ներկայացված է ոչ միայն սփյուռքի պատմությանը, այլ նաև ներկան, արված են կանխատեսումներ սփյուռքի ապագայի, սփյուռք-հայրենիք հարաբերությունների վերաբերյալ: Եվ կանխատեսումները հանգում են նրան, որ հայրենադարձությունը սփյուռքի փրկության առաջին խնդիրն է»,-ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ու հավելեց՝  գրքում ի մի է բերվում մեր ահռելի ժառանգությունը սփյուռքում:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի կարծիքով՝ աշխատությունն արժեքավոր է ոչ միայն հայագիտության, այլ նաև ժամանակակից աշխարհի միտումները գնահատելու առումով: «Մենք ապրում ենք անորոշությունների մի ժամանակաշրջանում, որոնց գումարվում են հայկական համայնքների առջև ծառացած մարտահրավերները: Այս առումով գիրքը տալիս է շատ հարցերի պատասխաններ, նախորոշումների ճանապարհային քարտեզ: Եվ այդ քարտեզը նման է ոչ միայն գիտական աշխատության, այլ նաև քաղաքական մանիֆեստի, թե ինչպես պետք է զարգանան հայրենիք-սփյուռք հարաբերությունները»,-ասաց Արամ Անանյանն ու հավելեց, որ հեղինակին հաջողվել է գտնել հայկական սփյուռքի յուրատեսակ ալգորիթմը:

Անանյանն առանձնացրեց նաև անդրադարձը համահայկական լրատվական դաշտի խնդիրներին: «Ներկայացված է, թե ինչպիսին պետք է լինենք որպես միասնական ճակատ, որոնք են մեր առջև ծառացած մարտահրավերները»,-նշեց նա:

[gallery id= 59646]

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի կարծիքով՝ գիրքը պատմագիտության, հասարակագիտության, սփյուռքագիտության ասպարեզներում լուրջ ներդրում է կատարել: «Սփյուռքահայության հարցերը ներկայացված են գիտական շարադրանքով և գործնական առաջադրանքներով: Գրքում հանդիպում ենք խոր վերլուծությունների: Այն հարուստ է սփյուռքի մասին հանրագիտական տեղեկություններով և վիճակագրական տվյալներով»,-ասաց նա ու հավելեց, որ Հայակական բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ է հովանավորել գրքի անգլերեն հրատարակության համար:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի խոսքով՝  գիրքը նաև դասագիրք է հանդիսանալու ֆակուլտետում Սփյուռքի պատմություն առարկայի դասավանդման համար: Նրա կարծիքով՝ գրքի կարևոր արժանիքներից առաջինն այն է, որ տրված է սփյուռք հասկացության նոր մեկնաբանություն: «Կարևոր է գործնական առաջարկների առկայությունը: Ներկայացված է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը,  մատնանշված են ցեղասպանության հետևանքները հաղթահարելու կոնկրետ միջոցառումներ»,-եզրափակեց Մինասյանը:

 

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee