Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում տան հենապատ է փլուզվել
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 3-ին, ժամը 15:05-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում տեղի է ունեցել փլուզում:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ փլուզվել է 17-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի առջևի հենապատը՝ մոտ 5 քմ:
Տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



