Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում ՃՏՊ է տեղի ունեցել
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 3-ին, ժամը 18:48-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E-320» մակնիշի 31 PP 770 (վարորդ՝ Ա. Ա.), «Toyota Mark X» մակնիշի LR 089 LR (վարորդ՝ Մ. Մ.) և «Mercedes-C» մակնիշի 08 RS 077 (վարորդ՝ Ռ. Բ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-C» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք. տուժածներ չկան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



