Նորագավիթում կրակոցներ են հնչել. 1 տղամարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYՔիչ առաջ Երևանի Նորագավիթ թաղամասում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով քաղաքացի է վիրավորվել։
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը` հավելելով, որ նման ահազանգ ստացվել է։
«Որովայնի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մեկ տղամարդ։ Տղամարդը Նորագավիթ թաղամասի բնակիչ է»,-ասաց Էդգար Ջանոյանը։
Նա հայտնեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



