Գարեթ Բեյլը չի օգնի Ուելսի հավաքականին Վրաստանի և Իռլանդիայի հետ խաղերում
SPORT«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը չի օգնի Ուելսի հավաքականին Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի մնացած երկու խաղերում՝ Վրաստանի (հոկտեմբերի 6) և Իռլանդիայի հետ (հոկտեմբերի 9):
Այս մասին հայտնում է «Sky Sports»-ը: Սակայն 28-ամյա ֆուտբոլիստի բացակայության պատճառը դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք՝ Ուելսի հավաքականը անցկացրած 8 խաղերից հետո 14 միավոր է վաստակել և զբաղեցնում է D խմբի մրցաշարային աղյուսաի 2-րդ հորիզոնականը՝ հավակնելով մասնակցելու Ռուսաստանում անցկացվելիք առաջնությանը:
Նշենք՝ Բեյլը որակավորման 7 հանդիպման է մասնակցել, դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



