Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


«Գնթունիքի» տնօրենն ու հաշվապահը Ապարանի քաղաքապետի թեկնածու

SOCIETY

Past.am   Նոյեմբերի 5–ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում, իսկ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԸՀ պաշտոնական կայքը:

Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նշված համայնքներից 15–ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 17 համայնքում` միայն ավագանու անդամի, և 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են և՛ համայնքի ղեկավարի, և՛ ավագանու անդամի ընտրություններ:

Օրերս գումարված արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև:

Հերթական ընտրությունների համար ձևավորված թվով 496 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները մեծամասամբ բաժին են ընկել ՀՀԿ–ականներին, այն է՝ 274: Դրա մոտ կեսի թվով պաշտոն է ստացել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը` 146:

Իսկ

«Ելք» կուսակցությունների դաշինքն ու ՀՅԴ–ն ստացել են համապատասխանաբար 43–ական ու 33–ական պաշտոն:

Արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 31 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններն էլ բաշխվել են հետևյալ համամասնությամբ` ՀՀԿ–17–ական,
«Ծառուկյան» դաշինք` 9–ական,
«Ելք» դաշինք` 3–ական և
Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ 2–ական:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված նոյեմբերի 5–ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի՝ թեկնածուների առաջադրումը սկսվել է հոկտեմբերի 1–ից և կտևի ընդամենը 6 օր՝ մինչև հոկտեմբերի 6–ը ներառյալ: Գրանցումը կկատարվի արդեն հոկտեմբերի 6–11–ն ընկած ժամանակահատվածում: Թեկնածուները իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը համապատասխան տարածքային հանձնաժողով ներկայացնելու համար մինչև հոկտեմբերի 16–ը ժամանակ կունենան: Դե իսկ քարոզչությունը կսկսվի հոկտեմբերի 18–ից ու կտևի մինչև նոյեմբերի 3–ի կեսգիշեր:

Արտահերթ ընտրությունների դեպքում պատկերը մի փոքր այլ է: Այստեղ դեռևս առաջադրումներ չեն սկսվել: Դրանք կլինեն հոկտեմբերի 11–15–ն ընկած ժամանակահատվածում, իսկ գրանցումն էլ՝ հոկտեմբերի 15–17–ը ներառյալ: Հայտարարագրերի ներկայացման ժամկետն էլ կտևի մինչև հոկտեմբերի 22–ը:
Հոկտեմբերի 3–ի դրությամբ թեկնածուների առաջադրում տեղի է ունեցել միայն վեց մարզի 13 համայնքում: Ըստ ԿԸՀ համապատասխան փաստաթղթի՝ մեմամասամբ մեկական թեկնածուներ են առաջադրված:

Օրինակ, Ապարանի քաղաքագլուխ դառնալու ցանկություն դեռևս երկու հոգի ունեն՝ «Գնթունիք» ՍՊԸ–ի հիմնադիր–տնօրեն Կարեն Եղիազարյանը և իր աշխատակից, «Գնթունիքի» ավագ հաշվապահ Հովհաննես Ալեքսանյանը: Ընդ որում, եթե Եղիազարյանին առաջադրել է ՀՀԿ–ն, ապա նրա ենթակայությամբ աշխատող Ալեքսանյանը հանդես է եկել ինքնառաջադրմամբ:

Ինչպես երևում է առաջադրված թեկնածուների աղյուսակից՝ խոշորացման ենթակա համայնքների ղեկավարները նույնպես առաջադրվել են, և կարելի է ենթադրել, որ խոշորացված համայնքների ընտրությունները բավական թեժ պայքարով կընթանան՝ հաշվի առնելով գրեթե բոլոր արդեն նախկին գյուղապետերի՝ կրկին ընտրվելու ցանկությունը:

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded