Սոչիում մոտ հազար մարդ է տարհանվել կայարանից՝ ականապատման մասին ահազանգի պատճառով
INTERNATIONAL NEWSՍոչիի «Ադլեր» երկաթուղային կայարանի տարածքից մոտ հազար մարդ է տարհանվել հնարավոր ականապատման մասին հեռախոսազանգից հետո, գրում է gazeta.ru-ն:
Ականապատման մասին ահազանգը ստացվել է մոտ 17:00-ին, 10-15 րոպեի ընթացքում կայարանի տարածքից տարհանվել է մոտ հազար մարդ, դա անձնակազմն է և ուղևորները, հիմնականում հանգստացողներ, ովքեր վերադառնում էին Սոչիի հանգստավայրերից։
«Բացի այդ, մոտ կես ժամով հետաձգվել է երեք ուղևորատար գնացք: Երկաթուղային կայարանի և դրան հարակից տարածքների ստուգման ընթացքում կասկածելի առարկաներ չեն հայտնաբերվել»,- պատմել է իրավապահ մարմիններում լրատվամիջոցների աղբյուրը:
Այժմ իրականացվում են զանգը կատարող անձի որոնողական աշխատանքներ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



