Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Նախագահն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխին

SOCIETY

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին Հայաստանում՝ Հանրապետության Նախագահը ջերմությամբ է հիշել 2014թ. Չեխիա կատարած իր պետական այցի շրջանակներում Միլան Շտեխի հետ ունեցած հանդիպումը։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահի այցը Հայաստան արդյունավետ կլինի՝ ամրապնդելով երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, և պարոն Շտեխը կզգա նույն ջերմությունն ու բարեկամությունը, որը մշտապես անձամբ ցուցաբերել է Հայաստանի ներկայացուցիչներին Չեխիա կատարած այցերի ընթացքում։ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը Չեխիան համարում է բարեկամ երկիր ու վստահելի գործընկեր և շահագրգռված է համագործակցության խորացմամբ ու առաջընթացով բոլոր ոլորտներում:

[gallery id= 59663]

Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ երկու բարեկամ երկրները կայուն քաղաքական երկխոսություն ունեն բոլոր մակարդակներում: Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը այդ երկխոսության շարունակական զարգացման գործում՝ նշելով, որ հայ-չեխական հարաբերությունների օրակարգի հարստացման ու առաջմղման գործում իր ծանրակշիռ տեղն ունի միջխորհրդարանական համագործակցությունը։ 

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանում իր բոլոր հանդիպումներն անցնում են ջերմ և դրական մթնոլորտում: Միլան Շտեխը ևս ընդգծել է, որ Չեխիայի և Հայաստանի միջև հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում՝ հաշվի առնելով երկու երկրների բարձր ղեկավարության ակտիվ շփումներն ու փոխըմբռնումը, ինչպես նաև օրենսդիր և գործադիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը: Նրա համոզմամբ, քաղաքական հարաբերությունների այս բարձր մակարդակը պետք է լրացնել նաև առևտրատնտեսական ակտիվ կապերով, ինչի ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իսկ տարվում են. Սենատի նախագահը տեղեկացրել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև չեխ գործարարներ, ովքեր հանդիպումներ կունենան հայ գործընկերների հետ, կծանոթանան Հայաստանի տնտեսության հնարավորություններին և շուկայի պահանջարկին:

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը Հանրապետության Նախագահի հանդիպմանն անդրադարձել է նաև Ադրբեջանին չեխական զինատեսակի վաճառքի վերաբերյալ աղմկահարույց թեմային՝ շեշտելով, որ այդ վաճառքն իրականացնողները չեն ունեցել Չեխիայի իշխանությունների թույլտվությունը, և այժմ հետաքննություն իրականացվում՝ պարզելու, թե ինչպես է կատարվել այդ գործարքը:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և համարում է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

 

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee