Թուրքիայի դատարանը 42 զինծառայողի մեղավոր է ճանաչել Էրդողանին սպանելու փորձի մեջ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի դատարանը 42 նախկին զինծառայողի նախորդ տարվա հուլիսի վերջին՝ հեղաշրջման փորձի ժամանակ, նախագահ Ռեջեփ Էրդողանին սպանելու փորձի մեջ մեղավոր է ճանաչել: Նրանցից շատերը ցմահ ազատազրկման են դատապարտվել, հաղորդում է Reuters-ը: Մասնավորապես նրանցից 34-ը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի:
Reuters-ը գրում է, որ դատարանի շենքի մոտ Էրդողանի կողմնակիցները ակցիան են անցկացրել: Երբ ոստիկանները դատարանի շենքից դուրս են բերել դատապարտվածներին, նրանց վրա ձվեր եւ պլաստմասե շշեր են նետել: Ոմանք Թուրքիայի դրոշներ են բարձրացրել՝ երգելով Էրդողանին գովաբանող հայտնի երգը եւ կոչ անելով մահապատժին վերադառնալ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



