Իտալիայում անհայտ անձը պտուտակահանով հարձակվել է Հիտլերի նկարի վրա
INTERNATIONAL NEWSՀոկտեմբերի 4-ին Իտալիայի Սալո քաղաքի «Խելահեղության թանգարան» ցուցահանդեսում անհայտ անձը պտուտակահանով փորձել է Ադոլֆ Հիտլերի նկարը ծակել: Միեւնույն ժամանակ նա բղավել է՝ «Սրիկա»:
Անվտանգության աշխատակիցները հասցրել են նրան հեռացնել եւ թույլ չտալ ոչնչացնել նկարը, հաղորդում է KNA գործակալությունը: Այնուհետ անհայտ անձը փախուստի է դիմել: Նա հասցրել է աննշան վնասել կտավը: Նկարի սեփականատերը՝ գերմանացի մասնավոր կոլեկցիոները, որոշել է ոստիկանություն դիմում չներկայացնել:
Հիտլերի աշխատանքն առաջին անգամ է ցուցադրվում: «Խելահեղության թանգարանը» ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 200 նկարներ, քանդակներ, որոնք ստեղծվել են խելագար համարված անձանց կողմից եւ խելագարության թեմայով կտավներ: Ցուցահանդեսը բաց է մինչեւ նոյեմբերի 16-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



