Yerevan, 17.February.2026,
00
:
00
BREAKING


Երևանի դպրոցների ուսուցիչները մասնագիտական տոնի առթիվ արժանացել են պարգևների

SOCIETY

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ միասին Արամ Խաչատրյան համերգասրահում նախօրեին ներկա է գտնվել Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է մանկավարժներին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով նրանց քաջառողջություն, ընտանեկան ու անձնական երջանկություն և իրենց կրթած ու դաստիարակած սաներով մշտապես հպարտանալու բազում առիթներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Այն առաքելությունը, որ ստանձնել և պատվով կատարում եք դուք, վստա՛հ եղեք, որ միայն խոսքերով կամ պարգևներով չէ, որ գնահատվում է: Յուրաքանչյուր մանկավարժի աշխատանքը բոլորիս կողմից գնահատվում է ամեն օր, քանի որ միշտ ձեզ է վերապահված եղել ապագա լավ ու հայրենասեր սերունդներ կրթելու և դաստիարակելու սուրբ գործը: Եվ ես համոզված եմ, որ կրթական այն համակարգը, որը ստեղծել ենք նաև ձե՛ր նվիրված աշխատանքի շնորհիվ, ներկա ու գալիք սերունդների համար կապահովի այնպիսի կրթություն, որը կնպաստի մեր երկրի շարունակական զարգացմանն ու հզորացմանը: Նաև վստա՛հ եղեք, որ մեր պետությունը շարունակելու է միշտ խրախուսել բոլոր այն մասնագետներին, ովքեր նվիրումով են կատարում իրենց աշխատանքը: Շնորհակալ եմ, որ դուք կաք և անկեղծ նվիրումով դաստիարակում ու կրթում եք մեր սերունդներին», - նշել է Տարոն Մարգարյանը:

Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում կազմակերպվում է Երևան քաղաքի տարվա լավագույն տնօրենի, ուսուցչի և դաստիարակի մրցույթ, որի արդյունքներով հաղթողներին դիպլոմները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ըստ այդմ, 2016-2017 ուսումնական տարվա «Երևան քաղաքի տարվա լավագույն տնօրեն» անվանակարգում մրցանակի է արժանացել Լ. Միրիջանյանի անվան համար 155 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյանը, «Երևան քաղաքի տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում՝ համար 99 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Կարեն Ասատրյանը, իսկ «Երևան քաղաքի տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգում էլ՝ համար 56 մանկապարտեզի դաստիարակ Կարինե Պետոյանը: 

Մասնագիտական տոնի առիթով կազմակերպված տոնական միջոցառման շրջանակում Ուսուցչի օրվա առթիվ, կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու հաջողությունների համար «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալներով են պարգևատրվել Երևանի համար 23 մանկապարտեզի դաստիարակ Մարիամ Ահարոնյանը և Ա. Միկոյանի անվան համար 166 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Թամարա Խաչատրյանը: Երևանի Վ. Համբարձումյանի անվան համար 12 հիմնական դպրոցի տնօրեն Վլադիմիր Ստեփանյանն էլ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով, որի շրջանակում իրենց յուրօրինակ կատարումներով մանկավարժներին շնորհավորել են մայրաքաղաքի մշակութային ու հանրակրթական օջախների տաղանդաշատ սաները:

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program