Թուրքիայի նախագահը կայցելի Ուկրաինա
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին կայցելի Ուկրաինա Թուրքիայի և Ուկրաինայի Ռազմավարական խորհրդի վեցերորդ նիստին մասնակցելու համար:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, այս մասին ասվում է թուրք նախագահի պաշտոնական կայքում: Կիևում անցկացվելիք նիստում կքննարկվեն երկկողմ և տարածաշրջանային հարցեր: Բացի այդ, Էրդողանը հանդիպում կունենա Գերագույն ռադայի ղեկավար Անդրեյ Պարուբիի և վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ:
Ինչպես նշվում է, այցի ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի հետ ռազմավարական գործընկերության հետագա խորացման համար համագործակցության նոր ուղղությունները և տարբեր փաստաթղթեր կստորագրվեն այս առումով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



