Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն շտապում միանալ Զարուհի Փոստանջյանի համաժողովրդական ընդվզման նախաձեռնությանը

POLITICS

Ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն շտապում արձագանքել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի համաժողովրդական ընդվզման նախաձեռնությանը: «Ժառանգությունից» ուղղակի չեն մեկնաբանում Փոստանջյանի նախաձեռնությունը, «Ազատ դեմոկրատներն» ու «Ելքը» «Երկիր Ծիրանիից» հստակ առաջարկի են սպասում, իսկ «Ժողովրդական հայրենիքը» կմիանա համաժողովրդական ընդվզմանը, եթե այն ինչ-որ հաջողությունների հասնի:

Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ հայտարարել է, որ կուսակցությունը մինչև այս տարվա վերջ համահայկական ընդվզման օր է նախապատրաստում: Նախաձեռնությունը ենթադրում է, որ նույն օրը, նույն ժամին քաղաքացիները պետք է դուրս գան փողոցներ և այդ կերպ իրենց բողոքի ձայնը հայտնեն և ներկայացնեն նոր իշխանության ձևավորման իրենց քաղաքական հայտը:

Զարուհի Փոստանջյանի նախկին կուսակցության՝ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ համաժողովրդական ընդվզմանը միանալու կամ չմիանալու խնդիրը կուսակցությունում չկա:

«Զարուհի Փոստանջյանն արդեն հայտարարել է, որ ինքը գործընկերներ չունի քաղաքական դաշտում: Միանալու խնդիր չկա, այնպես որ չեմ ցանկանում Զարուհի Փոստանջյանին մեկնաբանել»,- նշեց նա:

ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ընդհանրապես նպատակահարմար չի համարում խոսել համաժողովրդական ընդվզման մասին. «Չեմ կարծում, որ արժե արձագանքել Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը»:

«Այսքան ժամանակ խմբակցությունում երբեք չի քննարկվել Զարուհի Փոստանջյանի որևէ հայտարարություն: Եթե նա մեզ ասելիք ունենա, պաշտոնապես կդիմի, պաշտոնապես ինչ-որ բան կպատասխանենք: Իսկ մինչ այդ որևէ կերպ չեմ պատրաստվում տիկին Փոստանջյանի որևէ գործողության կամ հայտարարության արձագանքել»,- հայտնեց Գևորգ Գորգիսյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը նշեց, որ կուսակցությունում առանձնապես չի քննարկվել այս նախաձեռնության միանալու հարցը, քանի որ պաշտոնապես առաջարկ չեն ստացել: Նրա խոսքով՝ Զարուհի Փոստանջյանի համաժողովրդական ընդվզմանը միայն մամուլից ծանոթացել, այդ պատճառով քննարկումներ չեն ծավալվել:

«Զարուհի Փոստանջյանը մեզ պաշտոնապես չի դիմել կամ նման առաջարկով հանդես չի եկել: Իր գործընթացին միանալու կամ աջակցելու համար, բնականաբար, մենք պետք է այդ գործընթացին միանալու առաջարկություն ունենանք: Եթե մեզ առաջարկ արվի, կքննարկենք և հայտարարությամբ հանդես կգանք»,- ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը:

«Երկիր Ծիրանիի» նախաձեռնած համաժողովրդական ընդվզմանը միանալու մասին միայն հստակ նշեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա հայտնեց, որ վերջին 20 տարում «Ժողովրդավարական հայրենիքը» մասնակից է եղել բոլոր քաղաքական ուժերի կողմից ժողովրդին ոտքի հանելու գործընթացներին:

«Տվյալ պարագայում Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունը ևս ողջունում ենք: Եթե գործընթացը մտավ այնպիսի փուլ, որ տեղից շարժվեց, ապա մենք անպայման կաջակցենք»,- ասաց նա:

Նշենք, որ Պետրոս Մակեյանը նաև Ժիրայր Սեֆիլյանի հրապարակած ցուցակի այն անձանց թվում է, ովքեր պետք է ազգային դիմադրության ճակատ ձևավորեն: Հարցին, թե ընդդիմադիր ճակատը դեռևս չձևավորված երկու մասի չի՞ բաժանվում, Մակեյանը պատասխանեց, որ գործընթացներն իրար չեն խանգարում:

«Զարուհի Փոստանջյան կոնկրետ ժամկետներ է նշանակել, եթե իր մոտ հաջողվեց, ապա մենք կաջակցենք: Եթե չհաջողվեց, կարծում եմ՝ Զարուհի Փոստանջյանը պարտավոր է ինքը աջակցել «Ազգային դիմադրության ճակատին»,-նկատեց նա:

 

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns