Լիբիայի պատգամավորները Մեծ Բրիտանիայի արտգործնախարարից պահանջել են ներողություն խնդրել
INTERNATIONAL NEWSԼիբիայի պատգամավորները պահանջել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնից Սիրտի հետ կապված մեկնաբանությունների վերաբերյալ ներողություն խնդրել, հաղորդում է AP-ն:
Հիշեցնենք, որ Ջոնսոնը Պահպանողական կուսակցության կոնֆերանսում ելույթի ժամանակ ասել էր, որ բրիտանացի գործարարները «փայլուն տեսիլք» ունեին Սիրտը եւս մեկ Դուբայի վերածելու համար, եթե քաղաքը մաքրվի դիակներից:
Լիբիայի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության կոմիտեն նրա մեկնաբանությունները համարել է «անընդունելի»՝ նշելով, որ «որ Լիբիայի ինքնիշխանության խախտում է համարում բրիտանացի գործարարների ներդրումների մասին խոսակցությունները»: «Հանձնաժողովը Մեծ Բրիտանիայի վարչապետից պարզաբանում է եւ ներողություն է պահանջում», - ասված է հայտարարության մեջ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



