Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ի ՞նչ «զոհաբերություններ» է արել այս անգամ Հայկ Մարությանը. Երևանում կայացավ «Սուպեր մամա 2»-ի պրեմիերան

LIFE

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Սուպեր մամա 2» կինոկատակերգության փակ ցուցադրումը, որից առաջ ստեղծագործական խմբի անդամները պատասխանեցին լրագրողների հարցերին: Ֆիլմի ռեժիսորներն են Արման Մարությանը և Վահագն Խաչատրանը, պրոդյուսերները ՝ Սերգեյ Հարությունյանն ուՀայկ Մարությանը:

Սցենարի հեղինակներն են Ռոբերտ Մարտիրոսյանն ու Արման Մարությանը:Դերերում՝ Հայկ Մարության, Անի Խաչիկյան, Գարիկ Պապոյան, Լիլի Էլբակյան, Արսինե Նավասարդյան, Արման Նավասարդյան, Հրաչ Մուրադյան, Լևոն Հարությունյան, Անդրանիկ Հարությունյան, Ռաֆայել Երանոոսյան,Ելենա Եսայան, Ռուզան Վիթ Մեսրոպյան, Նարինե Ոսկանյան,Սեպուհ Ապիկյան, Էվա Խաչատրյան, Իշխան Ղարիբյան և այլ դերասաններ: «Սուպեր մամա 2»-ում ևս գլխավոր հերոսը՝ Կարենը, դառնում է Կարինե, սակայն այս անգամ նպատակը բարի է՝ փրկել կնոջը բանտից:

Հայկ Մարությանը պատմեց, որ ֆիլմի հետ կապված աշխատանքները տևել են երկու տարի: Հայկի խոսքով՝ «Սուպեր մամա 1»-ը ռոմանտիկ կինոկատակերգություն էր, սա՝ արկածային կինոկատակերգություն: « «Սուպեր մամա 1» ֆիլմն ամբողջական էր, սակայն մարդկանց հետաքրքրում էր, թե ինչ է լինում այդ ընտանիքի հետ, ինչպես է շարունակվում նրանց կյանքը:․ Ոչ թե պատմության կիսատ լինելը, այլ պատմության հաջողությունը բերեց դրան»,-նշեց դերասանը։ Հիշեցնենք՝ Հայկոն հայտնել էր, որ «Սուպեր մամա 1»-ի համար վաճառել է բնակարանը:

Past.am-ը փորձեց ճշտել՝ ի՞նչ «զոհաբերություններ» են եղել այս անգամ: Պրոդյուսերն ասաց, որ այս անգամ վաճառել է ավտոմեքենան, ներդրել է անձնական գումարները, իսկ պակասորդ գումարը լրացրել է վարկով:

Մեր հարցին՝ որքա՞ն է բյուջեն, Հայկը պատասխանեց. «Այս ֆիլմը մոտ 2 անգամ ավելի թանկ է, քան «Սուպեր մամա 1»-ը։ Երբ ֆիլմը դառնում է արկածային, այնտեղ շատանում են շարժումները, նկարահանումները բարդանում են, դեկորացիաները շատանում են, բյուջեն արագ սկսում է աճել: Բյուջեի հաշվարկային թիվը կազմում է մոտ 400 հազար դոլար, իսկ իրականը՝ վերջում պարզ կդառնա, երբ մեծ հաշվարկ արվի»։

Անդրադառնալով իր կերպարին՝ շոումեն, դերասան Գարիկ Պապոյանն ասաց. «Եթե մինչ այս կերպարը մարմնավորելն ուղղակի ինձ մոտ հարց էր առաջանում՝ շատ դիմահարդարում կրող աղջիկների հետ կապված, հիմա առհասարակ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ապրել այդ make up-ով: Աղջիկներն ասում էին՝ տեսա՞ր, հիմա մեզ հասկացա՞ր։ Չգիտեմ՝ ինչո՞ւ ես պետք է հասկանայի ձեզ, բայց այո, հիմա ձեզ հասկացա։ Խնդիրներ ունեի կերպարի ձայնը կերտելու հետ:

Մի քանի անգամ խաղացել էի կանանց կերպարներում, բայց դա կեղծամով և զգեստով սահմանափակվում էր, բայց 13 ժամ լինել այդ շպարով, որն անընդհատ թարմացնում էին, նման բան իմ կյանքում չէր եղել, ու հուսով եմ՝ էլ չի լինի»։ Հայկ Մարությանը նաև հավելեց. « Ֆիլմում կարևոր է ընտանիքի գաղափարը, հայր և որդի հարաբերությունները, թե ինչպես որդին կարող է դժվար պահին օգնել հորը, ինչպես կարող է ամուսինը զոհել իրեն՝ հանուն կնոջ: Դա մեզ համար շատ կարևոր էր։ Ֆիլմը երջանիկ ավարտ է ունենում, և ընտանիքի սերը հաղթահարում է բոլոր խոչընդոտները»։ Հոկտեմբերի 5-ից «Սուպեր մամա 2»-ը կարող եք դիտել Հայաստանի կինոթատրոններում:

Լևոն Փանոսյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan