Սահակաշվիլին հեծանիվով է գնացել ընտրատեղամաս
INTERNATIONAL NEWSՕդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Օդեսայում ընտրատեղամաս է գնացել հեծանիվով, հաղորդում է տեղի «Առաջին քաղաքային» պորտալը։
«Այսօր որոշվում է մեր քաղաքի, մեծ քաղաքի ճակատագիրը։ Ակտիվ լինենք, քաղաքը կբարգավաճի, իսկ եթե լինենք ինչպես միշտ, ճահճում նստած կմնանք»,-նշել է Սահակաշվիլին։
Նա նաեւ ընդգծել է, որ քվեարկությունն իր համար հատուկ իրադարձություն է, քանի որ առաջին անգամ է Ուկրաինայում մասնակցում ընտրությունների։ Սահակաշվիլին վստահեցրել է, որ պատրաստ է աշխատել պաշտոնյաների հետ, որոնց կընտրեն Օդեսայի բնակիչները։
Ուկրաինայում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, տեղի են ունենում տեղական մարմինների ընտրություններ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



