ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրամիության ներկայացուցիչներին
SOCIETYՀոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է այցով Հայաստանում Հանրապետությունում գնտվող Եվրամիության քաղաքական և անվտանգության կոմիտեի ներկայացուցիչներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրամիություն միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում կողմերի պաշտպանական համագործակցության հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, կարևորվել է առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին համահունչ լուծելու անհրաժեշտությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



