Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Ռուբեն Հայրապետյանի ստվերն ու հայկական ֆուտբոլի կրախը

ANALYSIS

Ցավալի էր ոչ այդքան պարտության հաշիվը Լեհաստանից, որքան Հայաստանի ցույց տված խաղը: Եթե նույնիսկ պարտությունը լիներ ոչ թե 1-6, այլ ասենք 1-2 հաշվով, դրանից Հայաստանի հավաքականի ցույց տված խաղը որակյալ չէր դառնա: 

Հայաստանի հավաքականի հերթական, այս անգամ ցավոտ պարտությունը առիթ է տալիս նորից խոսել հայկական ֆուտբոլի ճգնաժամի մասին: Խոսակցությունը տեղին է դառնում, մանավանդ այն կոնտեքստում, որ հավաքականի կյանքում հերթական ցիկլն է մոտենում ավարտին: Ղազախստանի հավաքականի դեմ խաղով այդ ցիկլը կփակվի:

Շատ է խոսվում Ռուբեն Հայրապետյանի դերակատարման մասին: Հայրապետյանի դերը հայկական ֆուտբոլում շատ ազդեցիկ է: Խոսքը նրա անձնական դերի մասին է, ոչ թե համակարգային: Նա է փաստացի որոշում հավաքականի կազմը, արգելում կամ թույլատրում հրավիրվել հավաքական: Նա է նաև գնահատում ֆուտբոլիստների խաղը: Այս ամենի մասին շատ է գրվել, այս ամենը հայտնի է բոլորին: 

Հայրապետյանի համար ֆեդերացիան դարձել է յուրատեսակ մոնոպոլիա: Այդպիսի մոնոպոլիաներ տարբեր ոլորտներում ունեն շատերը: Ժամանակին քվոտայավորման հետևանքով ֆուտբոլը բաժին է հասել Հայրապետյանին: Ինչպես տեսնում ենք, սակայն, Հայրապետյանը չի կարողանում այդ մոնոպոլիայից օգուտներ քաղել գոնե իր համար: Եվ եթե չլինեն պետական ֆինանսավորումն ու ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի կողմից հատկացվող միջոցները,, ֆեդերացիան ընդհանրապես կդադարի գործելուց:

Այսինքն, եթե դիցուք Հայրապետյանի ընկեր Սամվել Ալեքսանյանը լինելով մոնոպոլիստ խանգարում է այլոց, բայց օգնում է ինքն իրեն ու աճեցնում է իր բիզնեսը, Հայրապետյանը փաստացի դառնում է պետական ու դրսի միջոցներով ապորղ ֆեդերացիայի նախագահ:

Այս սցենարից երկու ելք կա: 1-ին և անհավանական ելքը ՝ մոռանալ առաջիկա հաջողությունների մասին և լծվել զրոյից ֆուտբոլ զարգացնելու գործին, ստեղծել ֆուտբոլային նոր համակարգ, նոր կառուցվածքով, նոր մարզադպրոցներով: Ֆեդերացիայի ղեկավարությունն, ըստ այդմ, պիտի փոփոխվի, էականորեն և բեկումնային կերպով:

2-րդ կամ ադրբեջանական/ռուսական սցենար՝ հաշվի առնելով, որ ազատ շուկայական տնտեսության հասնելուց Հայաստանը հեռու է, մրցակցային ժողովրդավարական իրավիճակ էլ առաջիկայում ևս դժվար ունենանք, պետք է պետական մեգանախագիծ ՝ ֆինանսերի կտրուկ ու միանգամյա ներարկմամբ որևէ ակումբ: Այլ կերպ ասած, եթե հավաքականի համար չկա բավարար տեղացի ֆուտբոլիստների միջին մակարդակ ու քանակ, ֆուտբոլային աշխարհին ներկայանալ ակումբային տեսքով ՝ հույս ունենալով, որ ֆուտբոլի պրոպագանդան իր հետ նոր դիվիդենտներ կբերի ՝ ֆուտբոլի մասսայականացում, պատանիների շրջանում դրա պոպուլյարություն և այլն: Ադրբեջանն այդպես անում է Ղարաբաղ ակումբի դեպքում, որը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Ռուսաստանում էլ ուժեղ ակումբները ֆինանսավորում են կիսապետական-կիսամասնավոր գիգանտների կողմից ՝ Յուկոյլ, Գազպրոմ, Ռուսական երկաթուղիներ և այլն: Այսինքն ավտոմատացված կառավարումից անցնել բացառապես անհատական կառավարման ՝ հաշվի առնելով քաղաքական և տնտեսական համակարգի բնույթը:

Սակայն, 2-րդ տարբերակն էլ է անհնար, քանի որ «փող չկա» և կա պատերազմ. սրանք են վերնախավի անուղղակի պնդումները: 

Սարգիս Մեսրոպյան

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK