Ֆինլանդիայի նախագահը միգրանտներին խորհուրդ է տվել ֆիններեն սովորել կոմիքսների օգնությամբ
INTERNATIONAL NEWSՖինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն միգրանտներին խորհուրդ է տվել ֆիններեն սովորել կոմիքսների օգնությամբ։ Այս մասին հաղորդում է Ilta Sanomat-ը։
Երբ Հելսինկիում գրքի ցուցահանդես-տոնավաճառում երկրի նախագահին խնդրել են նշել մի քանի գրքի անուն, որոնք կարող են օգտակար լինել միգրանտների համար, նա նշել է Ալեքսիս Կիվիի «Յոթ եղբայրներ» վեպը եւ «Դոնալդ Դաքը»-ը, որը ֆինների շրջանում շատ հայտնի է։
«Ոմանց կօգնի ֆիններեն սովորել Դոնալդ Դաքի մասին կոմիքսների ընթերցումը։ Սա լեզվի ուսուցման շատ լավ հավաքածու է։ Այնպես որ միգրանտների համար եւս դա վատ չէր լինի»,-ընդգծել է երկրի նախագահը։
Ավելի վաղ նշվել էր, որ Ֆինլանդիան փախստականների վրա օրական մեկ մլն եվրո է ծախսում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



