ԱՄՆ ծանր զինտեխնիկան ժամանել է Էստոնիա
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ծանր զինտեխնիկայի շարասյունը հասել է Էստոնիա: Ռազմական ոստիկանության ուղեկցությամբ այն Վալգա կայան է հասել Լատվիայից: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով էստոնական Valgamaalane պարբերականին:
Տեխնիկան վերջնակետին՝ Տապա զինվորական քաղաք կհասնի հոկտեմբերի 26-ին: Ծրագրվում է Էստոնիա փոխադրել շուրջ 40 միավոր ծանր տեխնիկա, այդ թվում՝ չորս M1A2 Abrams տանկ, 10 հետեւակային Bradley մեքենա եւ երեք Paladin ինքնագնաց:
Տեխնիկան նախատեսված է ԱՄՆ-ի երրորդ հետեւակային դիվիզիայի զինծառայողների համար, որոնք Էստոնիայում ծառայելու են երկրում ամերիկյան զորքերի տեղակայման շրջանակում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



