ԱՄՆ-ն Սուդանի հանդեպ պատժամիջոցները վերացրել է
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն Սուդանի հանդեպ պատժամիջոցները վերացրել է՝ հայտարարելով, որ երկիրը առաջընթաց է գրանցել ահաբեկչության եւ մարդու իրավունքների դեմ պայքարում:
Բացի այդ, Խարտումը հավաստիացրել է, որ Հյուսիսային Կորեայի հետ զենքի վաճառքի վերաբերյալ համաձայնագիր չի կնքի, հաղորդում է Reuters-ը:
Նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է առեւտրի էմբարգոն եւ այլ պատժամիջոցներ, որոնք գլոբալ ֆինանսական համակարգի զգալի մասից արդյունավետորեն մեկուսացրել էին Սուդանին:
Այնուամենայնիվ, Սուդանը կմնա ահաբեկչության հովանավորների ցուցակում, ինչը արգելում է զենքի վաճառքը եւ սահմանափակում է ԱՄՆ օգնությունը:
Սուդանի պաշտոնյաների հանդեպ առանձին պատժամիջոցները կշարունակվեն կիրառվել՝ կապված Դարֆուրում հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների հետ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



