Բաղդադը կոչ է արել Թուրքիային ու Իրանին փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը
INTERNATIONAL NEWSԻրաքի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Թուրքիայի ու Իրանի իշխանություններին՝ կոչ անելով փակել անկախության հանրաքվե անցկացրած Իրաքի Քրդստանի հետ սահմանակետերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Anadoluգործակալությունը, վկայակոչելով Իրաքի ԱԳՆ ներկայացուցիչ Ահմեդ Մահջուդին:
Նրա խոսքով, Իրաքի ԱԳՆ-ն Թուրքիայի և Իրանի դեսպանություններ է ուղարկել պաշտոնական դիմում՝ պահանջելով փակել անցակետերը և սահմանափակել նավթի առևտրային գործարքներն ու մատակարարումները:
Դիմումի մեջ ընդգծվում է, որ իրաքյան կառավարությունը համագործակցում է Թուրքիայի և Իրանի հետ բարիդրացիական սկզբունքների շրջանակում, երկկողմ համագործակցության ամրապնդման գործում և մարտահրավերների դեմ համատեղ պայքարում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



