Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը Մունդիալ-2018 ուղեգիր նվաճեց
SPORTՖուտբոլի Իսպանիայի ազգային թիմը ապահովեց իր տեղն աշխարհի 2018 թվականի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Իսպանիայի ազգային ընտրանին սեփական հարկի տակ 3:0 հաշվով ջախջախեց Ալբանիայի հավաքականին՝ այդ կերպ վաղաժամ ապահովելով իր տեղը Մունդիալում: «Կարմիր ֆուրիա»-ի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ռոդրիգոն, Իսկոն, Ալկանտարան:
Մինչ այս Մունդիալ-2018-ի ուղեգիր էին նվաճել նաև Ռուսաստանի, Բելգիայի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Իրանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Սաուդյան Արաբիայի, Գերմանիայի և Անգլիայի ընտրանիները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



