Հազարավոր մարդիկ են տարհանվել Մոսկվայում ականապատման մասին ահազանգերի պատճառով
INTERNATIONAL NEWSՄոսկվայում ավելի քան 3000 մարդ է տարհանվել շաբաթ տարբեր շենքերում «ականապատման» մասին անանուն հաղորդագրություններից հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով արտակարգ ծառայությունների աղբյուրին:
«Մոսկվայի ժամանակով 21:00-ի դրությամբ՝ պայթյունի սպառնալիքի մասին ստացված զանգերից հետո մայրաքաղաքի 14 բազմամարդ շենքում տարհանում է իրականացվել», - ասել է գործակալության աղբյուրը:
Վերջինիս խոսքով՝ արտակարգ ծառայությունների աշխատակիցները ստուգումներ են իրականցնում այդ շենքերում:
Ռուսաստանի տարբեր առևտրային և վարչական կառույցներում «ականապատման» մասին անանուն հեռախոսազանգերի ալիքը շարունակվում է մի քանի շաբաթ:
Նախօրեին նման ահազանգեր էին սատացել Մոսկվայի 4 օդանավակայաններն ու երկաթուղային կայարանները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



