Հնդկաստանի արեւելքում ավտոբուսն ընկել է ձորը. մահացել է 10 մարդ
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի արեւելքում ուղեւորատար ավտոբուսն ընկել է ձորը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Indian Express թերթը' նշելով, որ զոհվել է առնվազն 10 մարդ, եւս 9 մարդ վիրավորվել է:
Պատահարը տեղի է ունեցել Միզորամ նահանգի հարավային մասում: Փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում: Բոլոր տուժածները տեղափովել են հիվանդանոց, նրանցից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են:
Ոստիկանության նախնական վարկածի համաձայն, ավտոբուսի վարորդը փորձել է խուսափել դեմ դիմաց շարժվող բեռնատարի հետ բախումից, ինչն էլ դարձել է պատահարի պատճառ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



