ՀՀ ԱԻՆ հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 7-8-ն ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ե. Թադևոսյան փողոցի չգործող երկհարկանի շինության նկուղային հարկում այրվել է մոտ 7 խմ հնձած խոտի դեզ, Քաջարան-Հանդ գյուղ ավտոճանապարհին՝ մոտ 3000 քմ խոտածածկույթ, Մ-4 ավտոճանապարհի Սևան-Երևան հատվածի 56-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1 հա խոտածածկույթ և մատղաշ ծառեր, Մ-2 ավտոճանապարհի Գորիս–Սիսիան հատվածի 15-րդ կմ-ին՝ մոտ 10 հա, 10-րդ կմ-ին՝ մոտ 15 հա խոտածածկույթ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



