ՌԴ կասպիական նավատորմի տասնյակ նավեր վարժանքներ են սկսել
INTERNATIONAL NEWSՌԴ կասպիական նավատորմի երկու տասնյակից ավելի նավեր, որոնց թվում են «Դաղստան եւ «Թաթարստան» հրթիռային նավերը, «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վելիկի ուստյուգ» փոքր հրթիռային նավերը» վարժանքներ են սկսել Կասպից ծովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, ընդամենը ծովային զինավարժարաններում ուսումնա-մարտական առաջադրանքներ են կատարում 20-ից ավելի մարտանավեր, կատերներ ու կասպիական նավատորմի օժանդակ նավեր: «Ծովում նավերի անձնակազմերը հրթիռային եւ հրետանային հրաձգություն են իրականացնում ծովային, առափնյա եւ օդային թիրախների ուղղությամբ»,- ասել Է մամուլի ծառայության ղեկավար գնդապետ Վադիմ Աստաֆեւը:
http://armenpress.am/arm/news/908215/
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



