Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել պարզել Ռամիլ Սաֆարովին վաճառելու Հունգարիա-Ադրբեջան կոռուպցիոն գործարքը

SOCIETY

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին կոչ է արել պարզել իրենց պատգամավորների ներգրավվածությունը վեհաժողովի հետ կապված վերջին կոռուպցիոն սկանդալներում: Պատգամավորը ԵԽԽՎ Հունգարիայի պատվիրակության ներկայացուցիչներին կոչ է արել նաև պարզել, թե ինչպես է Հունգարիան 7.6 միլիոն դոլարի դիմաց Բաքվին վաճառել մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել հոկտեմբերի 9-ին մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, որում անդրադարձել է Պեդրո Ագրամունտի հրաժարականին և եվրոպացի պատգամավորների մասնակցությամբ վերջին կոռուպցիոն սկանդալներին ու դրանց բացահայտման անհրաժեշտությանը: 

«Քաղաքական իր բժիշկների հորդորով «Դոն Կոռուպցիա» անունով հայտնի Պեդրո Ագրամունտը հոկտեմբերի 6-ին հրաժարական տվեց։ Ես շնորհավորում եմ Վեհաժողովի այն պատգամավորներին, ովքեր թույլ չտվեցին, որ ԵԽԽՎ անունը նույնացվի կոռուպցիայի և ամենաթողության հետ, որտեղ ինչ-որ մեկը կարող է պատգամավոր գնել, վաճառել, վերավաճառել և պարտադրել սպասարկել իր երկրի ավտորիտար օրակարգը։ Բայց արդյոք Պեդրո Ագրամունտի վրա վերջակետ դնելը բավարա՞ր է մեր Վեհաժողովի դեմքից կոռուպցիայի սարդոստայնը մաքրելու համար։ Պարզվում է, կոռուպցիոն հայտնի մեծ լվացքի մեջ ներգրավված են եվրոպացի տարբեր գործիչներ, ովքեր տարիներ շարունակ դանիական Danske Bank-ի էստոնական մասնաճյուղից հսկայական գումարներ են ստացել։ Ես հույս ունեմ, որ հունգարական պատվիրակության մեր գործընկերները իրենց երկրի քաղաքական ղեկավարությանը հարց կուղղեն՝ կապված սկանդալային այն բացահայտման հետ, որ Հունգարիան 7.6 միլիոն դոլարով վաճառել է մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, երբ վերջինս եղել է քնած։ Կարծում եմ, հունգարացի մեր գործընկերներին պետք է հետաքրքրի, եթ ինչպե՞ս են Metastar Invest ընկերության կողմից հունգարական MKB բանկում բացված մի հաշվեհամարի վրա փոխանցվել միլիոնավոր դոլարներ և թե ի՞նչ կապ ունեն այդ հաշվեհամարները Հունգարիայի քաղաքական իշխանության հետ։ Ի դեպ, հիշեցնեմ, որ Metastar Invest-ն այն ընկերությունն է, որը պարբերաբար գումարներ է փոխանցել ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեին, որն այս պահին, ամենայն հավանականությամբ, իտալական դատախազությանը պատմում է իր և իր տոտալիտար ընկերոջ ջերմ հարաբերությունների մասին»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ Վեհաժողովի հունիսյան նստաշրջանում իրենք պաշտպանել են անկախ հետաքննող մարմնի ստեղծումը, որը անաչառորեն հետաքննում է կոռուպցիոն բոլոր փաստերը, որոնք վերաբերում են Վեհաժողովի գործունեությանը։ «Իսկ նման փաստեր, որոնք վերջերս միջազգային մամուլի թոփ թեման էին, բազմաթիվ են։ Ես միանում եմ «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության նախագահի այն հայտարարությանը, ով ասում է՝ «ուղղակի շոկային է տեսնել, թե ինչպես այնպիսի հարգված կառույցում, ինչպիսին ԵԽԽՎ-ն է, որոշ քաղաքական գործիչներ վաճառքի են հանվում, և փակում իրենց աչքերը կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների վրա»: Լիտվայի Սեյմը օրերս դիմել է Լիտվայի ֆինանսական հանցագործությունները հետաքննող մարմնին, պահանջելով ուսումնասիրել ԵԽԽՎ-ի հետ կապված կոռուպցիոն սկանդալներում լիտվացի գործիչների հնարավոր ներգրավվածությունը։ Ես հույս ունեմ, որ Լիտվայի օրինակին կհետեւեն ԵԽ անդամ բազմաթիվ երկրներ և վստահեցնում եմ, որ Դոն Պեդրոյի աղանդի բազմաթիվ հետևորդներ ստիպված կլինեն քաղաքական ապաստան խնդրել իրենց կերակրող երկրից»: 

 

Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial Literacy