Ղրղզստանի նախագահը չեղարկել է Սոչի կատարելիք աշխատանքային այցը
INTERNATIONAL NEWSՂրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը չեղարկել է հոկտեմբերի 10-11-ին Սոչի կատարելիք այցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ղրղզստանի նախագահի պաշտոնական կայքը, հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Սոչիում նախատեսված էր Ալմազբեկ Աթամբաևի մասնակցությունը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին:
Ծրագրի նման փոփոխությունը պայմանավորվում է երկրում նախագահական ընտրությունների օրը զանգվածային անկարգություններ կազմակերպելու մասին ստացված տեղեկություններով:
Ղրղզական պատվիրակությունը Սոչիում կգլխավորի երկրի վարչապետ Սապար Իսակովը: Ղրղզստանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 15-ին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



